Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

«Նման քայքայվածությամբ գմբեթ Հայաստանում նախկինում չի ամրակայվել»

«Նման քայքայվածությամբ գմբեթ Հայաստանում նախկինում չի ամրակայվել»
12.03.2013 | 16:03

Օձունի Սուրբ Մարիամ եկեղեցին հաղթող է ճանաչվել «Արտ էքսպո 2013» համահայաստանյան մշակութային փառատոնի «Պատմամշակութային արժեքի պահպանում և օգտագործում» անվանակարգում:

Փառատոնը կայացել է Վանաձորում: Օձունի ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Օձունի տաղավարում ներկայացվել են Սուրբ Մարիամ եկեղեցու գմբեթի ամրացման աշխատանքները, ինչը նախադեպը չունեցող երևույթ է:
«Նման քայքայվածությամբ գմբեթ Հայաստանում նախկինում չի ամրակայվել,- ասաց նա:- Այն ոչ միայն ուղղահայաց չորս ճաք ուներ, այլև երկու հորիզոնական ճաք: Սովորաբար այդպիսի դեպքերում քանդում, վերաշարում են: Օձունի գմբեթը մետաղական ճոպաններով է ամրացված, ինչը հատուկ նյութերի հետ նաև էլաստիկություն է հաղորդում: Այն ավելի ամուր է ներկա պահին, քան մետաղական ամրակներով նորակառույց եկեղեցու գմբեթը»:
Փառատոնի ընթացքում գնահատվել է ոչ միայն ամրացման աշխատանքների որակը: Ժյուրին կարևորել է նաև այն, որ շինարարական աշխատանքները չեն խաթարել եկեղեցու ծիսարարողական կարգը այդ ամբողջ ընթացքում:
Գմբեթի վերականգնման աշխատանքները կատարվել են հայտնի վերականգնող Միշա Հակոբյանի նախագծի համաձայն և նրա հեղինակային վերահսկողությամբ: Վերականգնման աշխատանքներում համատեղվել են հայկական ավանդական մեթոդներն ու նորագույն տեխնոլոգիաները:
Օձունի եկեղեցու գմբեթի վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է «Հովհան Օձնեցի» հիմնադրամը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ